11:09  ,  4 մայիսի, 2021

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» պարտվել է եզրափակիչում

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճել է Լիսաբոնի «Սպորտինգը»:

Խորվաթական Զադարում տեղի ունեցած եզրափակիչում պորտուգալական ակումբը 4:3 հաշվով հաղթել է կատալոնական «Բարսելոնային»:

«Սպորտինգից» աչքի են ընկել Զիկին, Էրիկը, Ժոաու Մատուշը և Պաուլետան, իսկ «Բարսելոնայից»՝ Մարսինիոն, Շիմբանյան ու Ֆերաոն:

«Սպորտինգը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում