01:17  ,  4 մայիսի, 2021

Մայքլ Անտոնիոյի դուբլը կամային հաղթանակ բերեց «Վեստ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հաշիվը բացեցին դաշտի տերերը։ 19-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ նորզելանդացի հարձակվող Կրիս Վուդը։ 21-րդ եւ 29-րդ րոպեներին խփած գոլերով հյուրերին կամային հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն։

«Վեստ Հեմը» 58 միավորով 5-րդն է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Բարնլին» 16-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 1։2 (տեսանյութ)

Կրիս Վուդ, 19, 11մ - Մայքլ Անտոնիո, 21, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English