Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Հյուրերը գոլը խփեցին հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ինիակի Ուիլյամսը։
«Սեւիլիան» 70 միավորով չորրորդ տեղում է եւ 4-ական միավոր հետ է «Ռեալից» եւ «Բարսելոնայից»։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 45 միավոր։ Առաջատար «Աթլետիկոն» ունի 76 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 0։1 (տեսանյութ)
Ինիակի Ուիլյամս, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում