00:54  ,  4 մայիսի, 2021

«Սեւիլիան» պարտվեց եւ հետ մնաց «Ռեալից» ու «Բարսելոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերը գոլը խփեցին հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ինիակի Ուիլյամսը։

«Սեւիլիան» 70 միավորով չորրորդ տեղում է եւ 4-ական միավոր հետ է «Ռեալից» եւ «Բարսելոնայից»։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 45 միավոր։ Առաջատար «Աթլետիկոն» ունի 76 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 0։1 (տեսանյութ)

Ինիակի Ուիլյամս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում