23:25  ,  3 մայիսի, 2021

Անսու Ֆատին վիրահատվել է եւ բաց կթողնի Եվրո-2020-ը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Անսու Ֆատին երրորդ անգամ ենթարկվել է մենիսկի վիրահատության եւ չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Եվրո-2020), հաղորդում է իսպանական AS-ը։

Սպասվում է, որ Անսու Ֆատին մարզումները կվերսկսի հուլիսին՝ պատրաստվելով հաջորդ մրցաշրջանին։

Ֆատին առաջին անգամ վիրահատվել էր նոյեմբերին և սպասվում էր, որ նա պետք է մարզումները վերսկսեր հունվարին։ Հետո դա հետաձգվեց մինչև մարտ, ավելի ուշ՝ ապրիլ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 7 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում