22:15  ,  3 մայիսի, 2021

Գվարդիոլա. Կձգտենք թելադրել մեր խաղը ՊՍԺ–ին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է փարիզյան ՊՍԺ–ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից իր սպասումների մասին։

«ՊՍԺ–ն հրաշալի թիմ է, որը հաղթանակի համար կարող է անել անսպասելին։ Իհարկե, ես գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունի մրցակիցը, բայց գիտեմ, որ մենք կարող ենք հրաշալի խաղալ։ Մեզ սպասվում են նույն վտանգները, ինչ առաջին խաղում։

Նրանք կարող են փոխել դասավորությունը։ ՊՍԺ–ն ունի շատ խելացի մարզիչ, եւ ես չգիտեմ, թե ինչ են նրանք անելու։ Մենք երբեք չէինք հասել կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ դուրս գալու մեր ցանկությունը հասկանալի է։

Մենք կձգտենք թելադրել մեր խաղը մրցակցին։ Պետք է լավ խաղալ պաշտպանությունում, լինել համբերատար եւ ձգտել գրավել մրցակցի դարպասը»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4–ին։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթանակ է տարել մանչեսթերյան թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English