17:11  ,  3 մայիսի, 2021

Պալասիոն՝ A Սերիայում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստ

«Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոն ռեկորդ է սահմանել «Ֆիորենտինայի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում (3:3) խփած 3 գոլերի շնորհիվ:

39-ամյա արգենտինացին դարձել է A Սերիայի պատմության մեջ հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 39 տարեկան, 86 օրականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլեն, որը 1950 թվականին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 39 տարեկան, 51 օրականում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պալասիոն մասնակցել է 32 խաղի, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով