13:49  ,  3 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի պատասխան խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարներին:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջև մայիսի 4-ին Անգլիայում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել բելգիացի Բյորն Կյոյպերսը, որի օգնականները կլինեն Էրվին Զեինստրան ու Սանդեր վան Ռոեկելը:

Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև մայիսի 5-ին Անգլիայում անցկացվելիք խաղը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոն, որին եզրերում կօգնեն Ֆաբիանո Պրետին ու Ալեսանդրո Գիալատինին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Չելսին» ու «Ռեալը» բաժանվել են խաղաղությամբ՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում