10:40  ,  3 մայիսի, 2021

«Մոնակո» - «Լիոն» խաղն ավարտվել է զանգվածային բախումով (ֆոտո)

«Մոնակոյի» ու «Լիոնի» միջև ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպումն ավարտվել է զանգվածային բախումով:

Միջադեպի պատճառով հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը կարմիր քարտ է ցույց տվել «Լիոնի» իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլյոյին ու «Մոնակոյի» խաղացողներ Վիլեմ Ժեբելին ու Պյետրո Պելեգրիին:

Մոնակոյում տեղի ունեցած խաղում «Լոինը» կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Հյուրերը վերջնամասում 2 գոլ էին խփել 70-րդ րոպեին 10 խաղացողներով մնալուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով