00:51  ,  3 մայիսի, 2021

«Բարսելոնայի» կամային հաղթանակն ու Մեսիի դուբլը Վալենսիայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ ֆրանսիացի Անտուան Գրիզմանը: 33-ամյա Մեսին 28 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բարսելոնան» ունի 74 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» հավաքել է 76 միավոր, իսկ «Վալենսիան» 36 միավորով 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2:3 (տեսանյութ)

Գաբրիել Պաուլիստա, 50, Կարլոս Սոլեր, 83 – Լիոնել Մեսի, 57, 69, Անտուան Գրիզման, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս