20:42  ,  2 մայիսի, 2021

Հեմիլթոնը հաղթեց Պորտուգալիայի Մեծ մրցանակում ու կրկնեց 33 տարվա ցուցանիշ (ֆոտո)

Ավտոարշավի Ֆորմուլա-1 դասի Պորտուգալիայի Մեծ մրցանակն ավարտվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավոր Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով։

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Հեմիլթոնի թիմակից Վալտերի Բոտասը:

Gracenote Live-ի համաձայն՝ վերջին 33 տարում Լյուիս Հեմիլթոնն առաջին ավտոարշավորդն է, որը 2 մրցաշրջաններում անընդմեջ հաղթում է Պորտուգալիայի Մեծ մրցանակում: 1987 և 1988 թվականներին նման հաջողության հասել էր ֆրանսիացի Ալեն Պրոստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս