16:40  ,  2 մայիսի, 2021

«Լացիո» - «Ջենոա»՝ 4:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում Հռոմի «Լացիոն» «Օլիմպիկո» ստադիոնում 4:3 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ջեոնայի» նկատմամբ: «Լացիոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կորեան, մեկական անգամ էլ աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ու իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն: 

«Լացիոն» A Սերիայում տարավ 11-րդ անընդմեջ տնային հաղթանակը:

«Լացիոն» 64 միավորով 6-րդն է, իսկ «Ջենոան» 13-րդ տեղում է՝ 36 միավոր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լացիո» - «Ջենոա»՝ 4:3 (տեսանյութ)

Խոակին Կորեա, 30, 56, Չիրո Իմոբիլե, 43 (11մ), Լուիս Ալբերտո, 48 – Ադամ Մարուսիչ, 47 (ինքնագոլ), Ջանլուկա Սկամակա, 80 (11մ), Էլդոր Շոմուրոդով, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում