00:54  ,  2 մայիսի, 2021

«Ռեալը» հաղթանակի հասավ վերջնամասում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ: Մադրիդցիներից խաղի վերջնամասում աչքի ընկան բրազիլացիներ Էդեր Միլիտաոն ու Կազեմիրոն:

Բոլոր մրցաշարերում «Ռեալն» անպարտելի շարքը հասցրեց 19 հանդիպման (13 հաղթանակ, 3 ոչ ոքի): Դա երրորդ լավագույն ցուցանիշն է Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը հաղթանակի էր հասել այս տուրում: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» ունի 71 միավոր, բայց հանդիպում պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ» - «Օսասունա»՝ 2:0 (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 76, Կազեմիրո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով