21:53  ,  1 մայիսի, 2021

«Ինտերը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Ինտերը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց հետնապահ «Կրոտոնեին»: Միլանյան ակումբի գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը և մարոկկացի պաշտպան Արշաֆ Հակիմին։

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 82-ի և 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող և մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ատալանտայի» նկատմամբ: «Կրոտոնեն» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 19 միավորով և զրկվեց A Սերիայում տեղը պահպանելու հնարավորությունից:

66 միավորով 5-րդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը» զրկվեց չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: 2011/2012թթ. մրցաշրջանից հետո «Յուվենտուսն» առաջին անգամ չի նվաճի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Կրոտոնե» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Կրիստիան Էրիկսեն, 69, Արշաֆ Հակիմի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով