22:24  ,  1 մայիսի, 2021

Հավերցի դուբլը հաղթանակ պարգևեց «Չելսիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 61 միավորով չորրորդ տեղում է: 27 միավոր հավաքած «Ֆուլհեմը» վտանգավոր գոտոմ է՝ 18-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 10, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում