13:27  ,  1 մայիսի, 2021

NBA. Լեբրոն Ջեյմսի վերադարձը չօգնեց «Լեյքերսին», օրվա արդյունքները և լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 106:110 հաշվով պարտվել է «Սակրամենտոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Տայրիս Հալիբյորտոնը, որը հյուրերի կազմում հավաքել է 23 միավոր:

Վնասվածքից հետո խաղահրապարակ վերադարձած Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսի» կազմում վաստակել է 16 միավոր: 36-ամյա ամերիկացին խաղադաշտից բացակայում էր մարտի 21-ին կայացած «Ատալանտայի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» - «Սակրամենտո»՝ 106:110 (23:30, 33:25, 32:23, 18:32)

«Ֆիլադելֆիա» - «Ատլանտա»՝ 126:104 (23:26, 42:20, 29:31, 32:27)

«Բոստոն» - «Սան Անտոնիո»՝ 143:140 (լրացուցիչ ժամանակում) (16:39, 32:38, 42:26, 38:25, 15:12)

«Քլիվլենդ» - «Վաշինգտոն»՝ 93:122 (30:35, 22:23, 16:33, 25:31)

«Բրուքլին» - «Պորտլենդ»՝ 109:128 (25:23, 32:36, 24:35, 28:34)

«Մեմֆիս» - «Օռլանդո»՝ 92:75 (19:20, 20:23, 36:15, 17:17)

«Չիկագո» - «Միլուոկի»՝ 98:108 (16:28, 28:24, 19:28, 35:28)

«Ֆինիքս» - «Յուտա»՝ 121:100 (39:23, 29:29, 28:20, 25:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում