19:14  ,  30 ապրիլի, 2021

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում Ֆերնանդեշը գերազանցել է Նիկոլյա Պեպեին («Արսենալ»), Ռաուլ Ալբիոլին («Վիլյառեալ») և իր ակումբակից Էդինսոն Կավանին, որը  դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» դեմ տնային խաղում (6:2)։ Պորտուգալացի կիսապաշտպանը ևս դուբլ էր գնացել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում և կատարել նաև 2 արդյունավետ փոխանցում։

ՈւԵՖԱ-ն նաև ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը․

ԴարպասապահԲերնդ Լենո («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Աարոն Վան-Բիսակա, Հարի Մագուայր, Լյուկ Շոու (բոլորը ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»):

ԿիսապաշտպաններՆիկոլյա Պեպե («Արսենալ»), Սամուել Չուկուեզե («Վիլյառեալ»), Բրունու Ֆերնանդեշ, Պոլ Պոգբա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»):

ՀարձակվողներԷդին Ջեկո («Ռոմա»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում