14:09  ,  30 ապրիլի, 2021

Բագրատ Նավոյանը խաղից հետո ներխուժել է մրցավարների հանդերձարան, «Ալաշկերտը» տուգանվել է

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը «Նոայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումից (0:1) հետո ներխուժել է մրցավարների հանդերձարան՝ խաղի մրցավարության հետ կապված դժգոհությունը արտահայտելու համար։ Խոսակցության ընթացքում Բագրատ Նավոյանը մրցավարների հասցեին արել է որոշ արտահայտություններ, որոնք իրենց մեջ վիրավորական տարրեր էին պարունակում։ Միջադեպի համար «Ալաշկերտը» տուգանվել է 100000 դրամով:

«Նոան» իր հերթին 100000 դրամով տուգանվել է թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հեռացման ու ոչ մարզական վարքի համար:

Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում