13:31  ,  30 ապրիլի, 2021

NBA. Կարիի արդյունավետությունը չօգնեց «Գոլդեն Սթեյտին», 50 միավոր հավաքած Պորտերը գերազանցեց Լեբրոն Ջեյմսի ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 114:126 հաշվով պարտվել է «Մինեսոտային»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր:  

«Հյուսթոնը» Կևին Պորտերի 50 միավորների օգնությամբ 143:136 հաշվով տնային հաղթանակ է տարել «Միլուոկիի» նկատմամբ: Պորտերը կատարել է նաև 10 արդյունավետ փոխանցում: 20-ամյա ամերիկացին NBA-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, որը խաղի ընթացքում վաստակում է նվազագույնը 50 միավոր և կատարում 10 փոխանցում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Լոս Անջելես Լեյքերսի» աստղը Լեբրոն Ջեյմսը, որը ռեկորդը սահմանել էր 2008 թվականին:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մինեսոտա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 126:114 (35:25, 25:33, 29:33, 37:23)

«Դետրոյտ» - «Դալաս»՝ 105:115 (26:26, 28:34, 29:26, 22:29)

«Ինդիանա» - «Բրուքլին»՝ 113:130 (28:35, 24:31, 41:45, 20:19)

 «Օկլահոմա»«Նոր Օրլեան»՝ 95:109 (20:31, 23:29, 25:19, 27:30)

«Դենվեր» - «Տորոնտո»՝ 121:111 (30:33, 29:24, 28:28, 34:26)

«Հյուսթոն» - «Միլուոկի»՝ 143:136 (29:38, 36:35, 39:25, 39:38)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում