17:36  ,  29 ապրիլի, 2021

«Վեստ Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց Գյումրիում

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Վեստ Արմենիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ-2»-ին: Հյուրերից երկրորդ խաղակեսում աչքի ընկան Միհրան Դերմենջյանը, Ռոման Ջիգաևն ու Սերգեյ Օրլովը

«Վեստ Արմենիան» 21 խաղից հետո վաստակեց 47 միավոր հավասարվեց առաջատար «Սևանին» (20 խաղ): Լավագույն եռյակը եզրափակող ԲԿՄԱ-ն 19 խաղից հետո ունի 43 միավոր: «Շիրակ-2»-ը 17 միավորով 8-րդն է:

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով