22:53  ,  29 ապրիլի, 2021

«Բարսելոնայի» նվերը մադրիդյան ակումբներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը 33-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Գրանադայից» և չօգտվեց առաջատար դառնալու հնարավորությունից:

Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը հաշվի մեջ առջևում էր արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հյուրերը խփեցին 2 գոլ և տարան կամային հաղթանակ: 

«Գրանադան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում:

«Բարսելոնան» ունի 71 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 73 միավոր, իսկ «Գրանադան» 45 միավորով 8-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 1:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 23 - Դարվին Մաչիս, 63, Խորխե Մոլինա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով