16:03  ,  29 ապրիլի, 2021

Էդուարդ Մարկարովն աշխատանքի է անցել «Նոայում»

«Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովն աշխատանքի է անցել ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոայում» և կկատարի ակումբի նախագահի խորհրդականի պարտականությունները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Պատիվ ունենք հայտարարել, որ այսուհետ իր փորձառու և մասնագիտական խորհուրդներով մեր նախագահին կօգնի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը՝ հանդես գալով որպես խորհրդատու: Էդուարդ Մարկարովը եղել է լեգենդար «Արարատ»-ի կազմում և երեւանյան թիմի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել Գավաթին»,- ասվում է «Նոայի» հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում