10:05  ,  29 ապրիլի, 2021

«Ավանգարդը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Գագարինի գավաթակիր

Օմսկի «Ավանգարդը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հոկեյի մայրցամաքային լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Գագարինի գավաթի եզրափակիչ շարքի 6-րդ խաղում «Ավանգարդը» 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել «Ավանգարդի» հարձակվող Սերգեյ Տոլչինսկին, որը խփել է վճռորոշ հանդիպման միակ գոլը: Նա փլեյ-օֆֆում անցկացրել է 24 հանդիպում և հավաքել 20 (6+14) միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում