10:36  ,  29 ապրիլի, 2021

Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 29-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ռոման» կհյուրընկալվի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իսպանական «Վիլյառեալը» կընդունի Լոնդոնի «Արսենալին»:

Օրվա 2 հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռոմա»  (Իտալիա)` 23։00 (Երևանի ժամանակ)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում