18:15  ,  28 ապրիլի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզիչի թեկնածուներին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերության կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Ապրիլի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն են՝

Վլադիմիր Ազարով (Նոա)
3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ

Էդգար Մալաքյան (Արարատ)
3 խաղ, 2 ասիստ

Ալեքսանդր Կարապետյան (Արարատ-Արմենիա)
3 խաղ, 2 գոլ

Ստեֆան Աջումանի (Վան)
3 խաղ, 2 գոլ

Հիգոր Լեիտ (Փյունիկ)
4 խաղ, 2 գոլ, 1 ասիստ

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Ապրիլի լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդներն են՝

Դմիտրի Գունկո (Նոա)
3 խաղ, 9 միավոր

Արթուր Ասոյան (Վան)
3 խաղ, 6 միավոր

Եղիշե Մելիքյան (Փյունիկ)
4 խաղ, 6 միավոր 

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն Պրեմիեր լիգայի առաջիկա տնային հանդիպումների ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում