17:10  ,  28 ապրիլի, 2021

Երկրպագուները «Ռոմային» ոգևորել են Մանչեսթեր մեկնելուց առաջ (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» երկրպագուները թիմին հաջողություն են մաղթել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը մեկնելուց առաջ: Բազմաթիվ երկրպագուներ հավաքվել են «Ռոմայի» մարզաբազայի մոտ և ոգևորել սիրելի թիմին:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոմայի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Անգլիայում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանացի Կարլոս Դել Սերոն:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» կիսապաշտպան, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով