12:46  ,  28 ապրիլի, 2021

Պաշտոնական. Ֆլոյդ Մեյվեզերը ռինգ կվերադառնա մայիսի 6-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը ռինգ կվերադառնա մայիսի 6-ին: Այդ մասին 44-ամյա ամերիկացին հայտնել է սոցցանցերում:

Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում» կայանալիք ցուցադրական մենամարտում Մեյվեզերն ուժերը կչափի 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ:

Նախապես մենամարտը նախատեսված էր անցկացնել 2021-ի փետրվարի 20-ին, սակայն այն հետաձգվել էր կոնոնավիրուսի համավարակի պատճառով:

Հիշեցնենք, որ Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում