01:15  ,  28 ապրիլի, 2021

Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի դիմավորումը «Զվարթնոցում» (ուղիղ)

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը Հայաստանի հավաքականի հետ Շվեյցարիայի Բազել քաղաքից վերադարձել է հայրենիք։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոց» օդանավակայանից:

Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 5 մասնակցով նվաճեց մեկ ոսկե մեդալ։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, հռչակվեց նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոն։ 2019թ․ Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում