22:20  ,  27 ապրիլի, 2021

UFC-ի առաջին մարտիկը, որը հաղթել է առանց հարված կատարելու

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն անդրադարձել է Քրիս Վայդմանի վնասվածքին Յուրայ Հոլի դեմ մենամարտում: UFC 261 մրցաշարում տեղի ունեցած մենամարտն ավարտվել էր 17-րդ վայրկյանին, երբ Վայդմանը ոտքի կոտրվածք էր ստացել հարվածի ժամանակ:

«Հոլը UFC-ի պատմության առաջին մարտիկն է, որը հաղթանակի հասավ առանց որևէ հարված կատարելու»,- թվիթերյան էջում գրել է Դեյնա Ուայթը:

36-ամյա Յուրայ Հոլը 17-րդ հաղթանակն էր տարել խառը մենամարտերում, որտեղ կրել է նաև 9 պարտություն: Վայդմանը տարել է 15 հաղթանակ ու կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English