12:40  ,  27 ապրիլի, 2021

Վազգեն Թևանյանը, Կարեն Ավագյանը և Դավիթ Հովհանիսյանը հյուրընկալվել են «Ուրարտուի» ակադեմիայում (ֆոտո)

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» (0:0) ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրի հանդիպմանը ներկա են եղել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը, ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Կարեն Ավագյանը և ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհանիսյանը:

Մարզիկները շրջայց են կատարել «Ուրարտուի» մարզաբազայում, ծանոթացել են ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ցուցադրել իրենց ֆուտբոլային ունակությունները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» ակադեմիայի սաները լուսանկարվել են մարզիկների հետ և հաջողություն մաղթել առաջիկա կարևորագույն մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում