11:26  ,  27 ապրիլի, 2021

Ծնվել է Դավիթ Յուրչենկոյի երկրորդ դուստրը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ծնվել է 35-ամյա դարպասապահի երկրորդ դուստրը: Աղջկան անվանակոչել են Սոֆիա, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դավիթ Յուրչենկոյի առաջնեկը ևս աղջիկ է:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն 2020-ի սեպտեմբերին է նորամուտն նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում