00:38  ,  27 ապրիլի, 2021

«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, որտեղ «Լացիոն» ընդունեց «Միլանին»: Մայրաքաղաքային թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: «Լացիոն» A Սերիայում տարավ 10-րդ անընդմեջ տնային հաղթանակը:

«Լացիոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կորեան, մեկ անգամ էլ աչքի ընկավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն: 

«Միլանն» ունի 66 միավոր և «Նապոլիի» ու Թուրինի «Յուվենտուսի» հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: «Լացիոն» 61 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լացիո» - «Միլան»՝ 3:0 (տեսանյութ)

Խոակին Կորեա, 2, 51, Չիրո Իմոբիլե, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս