19:54  ,  26 ապրիլի, 2021

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին» և հավասարվեց առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Ալաշկերտին» և առավելության հասավ նվազագույն հաշվով: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացված հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին գեղեցիկ գրոհի արդյունքում խփեց ռուս կիսապաշտպան Պավել Կիրիենկոն: 

Ավելացված ժամանակում խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը:

19 հանդիպում անցկացրած «Նոան» այս հաղթանակից հետո հավաքեց 34 միավոր և հավասարվեց առաջատար Երևանի «Արարատին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Ալաշկերտը» (18 խաղ) 33 միավորով նահանջեց երրորդ տեղ, իսկ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» (18 խաղ) 32 միավորով չորրորդն է:

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1:0

Պավել Կիրիենկո, 22

Հեռացում՝ Տարոն Ոսկանյան, 90+6 («Ալաշկերտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով