17:28  ,  26 ապրիլի, 2021

NBA-ի խաղացողը բաց կոտրվածք է ստացել խաղի ժամանակ

«Օռլանդոյի» պաշտպան Դևին Քենեդին ոտքի բաց կոտրվածք է ստացել «Ինդիանայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (112:131), hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին քառորդի ընթացքում ամերիկացին անհաջող վայէջք է կատարել ու պատգարակով լքել խաղահրապարակը: Նա կվիրահատվի ու բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը:

Հիշեցնենք, որ վերջերս Դևին Քենեդին երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Օռլանդոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում