12:14  ,  26 ապրիլի, 2021

NBA. «Գոլդեն Սթեյտը» հաղթեց, Ստեֆեն Կարին գերազանցեց Ջեյմս Հարդենի ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» տանը 117:113 հաշվով ուժեղ է գտնվել «Սակրամենտոյից»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր: 33-ամյա ամերիկացին գրանցել է 7 դիպուկ 3 միավորանոց նետում և սահմանել ռեկորդ: Նա մեկ օրացուցային ամսում 85 դիպուկ 3 միավորանոց նետում է գրանցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է NBA-ում: Նախորդ ռեկորդակիրն էր Ջեյմս Հարդենը, որը 2019-ին մեկ ամսում 82 դիպուկ 3 միավորանոց էր գրանցել «Հյուսթոնի» կազմում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Սակրամենտո»՝ 117:113 (32:39, 31:26, 31:27, 23:21)

«Շառլոտ» – «Բոստոն»՝ 125:104 (33:23, 30:29, 37:36, 25:16)

«Բրուքլին» – «Ֆինիքս»՝ 128:119 (27:32, 32:29, 38:31, 31:27)

«Պորտլենդ» – «Մեմֆիս»՝ 113:120 (20:23, 27:35, 31:32, 35:30)

«Վաշինգտոն» – «Քլիվլենդ»՝ 119:110 (27:32, 36:28, 24:33, 32:17)

«Ատլանտա» – «Միլուոկի»՝ 111:104 (26:29, 17:22, 27:27, 41:26)

«Օռլանդո» – «Ինդիանա»՝ 112:131 (25:36, 32:26, 20:41, 35:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս