00:53  ,  26 ապրիլի, 2021

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց Բիլբաոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկն» ընդունեց առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտության մատնեց 2։1 հաշվով։

Դաշտի տերերն արդեն 8-րդ րոպեին բացեցին խաղի հաշվը։ Իսպանացի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը գրավեց մրցակցի դարպասը։ 77-րդ րոպեին «Աթլետիկոն» խփեց պատասխան գոլը։ Աչքի ընկավ չեռնոգորիացի պաշտպան Ստեֆան Սավիչը։ «Աթլետիկի» հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը։

«Աթլետիկոն» շարունակում է գխավորել մրցաշարային աղյուսակը՝ 73 միավոր։ Երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն 71-ական միավոր։ «Աթլետիկը» 10-րդն է՝ 41 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աթլետիկ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեխանդրո Բերենգեր, 8, Ինյիգո Մարտինես, 86 – Ստեֆան Սավիչ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս