22:45  ,  25 ապրիլի, 2021

Նադալը 12-րդ անգամ նվաճեց Բարսելոնայի մրցաշարի հաղթողի տիտղոսը

Իսպանացի Ռաֆայել Նադալը նվաճեց Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ  6:4, 6:7 (6:8), 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ 38 րոպե։

Նադալը 12-րդ անգամ նվաճեց Բարսելոնայի մրցաշարի տիտղոսը եւ ստացավ 178 հազար եվրո մրցանակային գումար։ Նա 87-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ առաջինը՝ այս տարի։

Այս հաղթանակի շնորհիվ Նադալը ATP դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում