21:53  ,  25 ապրիլի, 2021

«Ռոման» պարտվեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Դաշտի տերերն արդեն չորրորդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը, սակայն 27-րդ րոպեին «Ռոմայի» իսպանացի հարձակվող Կառլես Սայոլը վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում «Կալյարիին» եւս երկու գոլ խփեց։ «Ռոման» պատասխան արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյի մեկ գոլով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին։

«Ռոման» 55 միավորով 7-րդն է, «Կալյարին» 17-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Կալյարի» - «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)

Խարալամբոս Լիկոյանիս, 4, Ռազվան Մարին, 57, Ժոաո Պեդրո, 64 - Կառլես Սայոլ, 27, Ֆեդերիկո Ֆասիո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում