19:34  ,  25 ապրիլի, 2021

«ՌԲ Լայպցիգն» ուժեղ էր «Շտուտգարտից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» տանը մրցեց «Շտուտգարտի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան կիսապաշտպան Ամադու Այդարան (Մալի) եւ շվեդ հարձակվող Էմիլ Ֆորսբերգը։

Հյուրերը 14-րդ րոպեին հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Նաուիրու Ահամադան։

«ՌԲ Լայպցիգը» 64 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Շտուտգարտը» 10-րդն է՝ 39 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 2։0 (տեսանյութ)

Ամադու Այդարա, 46, Էմիլ Ֆորսբերգ, 67, 11մ

Հեռացում՝ Նաուիրու Ահամադա («Շտուտգարտ»), 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս