18:53  ,  25 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց եւ 10 միավոր հետ է առաջատարից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0։0։

«Մանչեսթեր Յունայթեդը» 67 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Լիդս Յունայթեդը» 9-րդն է՝ 47 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում