Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ տնային խաղում հաղթել Սևիլիայի «Բետիսին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 33 խաղից հետո ունի 71 միավոր և երկրորդ տեղում է: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» (32 խաղ) հավաքել է 73 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Բարսելոնան» 31 խաղից հետո ունի 68 միավոր: «Բետիսը» 50 միավորով 6-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 0:0 (տեսանյութ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում