22:44  ,  24 ապրիլի, 2021

Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին (ֆոտո)

Ֆուտբոլային կարիերան ավարտած և Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանի կարգավիճակ ստացած Յուրա Մովսիսյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

«Շնորկալություն նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ Մեծ եղեռնի հետ հավասարապես։

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում