22:23  ,  24 ապրիլի, 2021

«Չելսին» արտագնա հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Չելսին» հյուրընալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»: Հյուրերից առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները: Նախորդ անգամ Վերները Պրեմիեր լիգայում գոլի հեղինակ դարձել էր փետրվարի 15-ին:

«Չելսին» 58 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վեստ Հեմը» հետ է 3 միավոր և 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 43

Հեռացում` Ֆաբիան Բալբուենա, 81 («Վեստ Հեմ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով