20:50  ,  24 ապրիլի, 2021

Մբապեի դուբլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Մեցին»: Ֆրանսիացի հարձակվողն աչքի ընկավ 4-րդ և 59-րդ րոպեներին: Մբապեն 25 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Խաղի վերջակետը 89-րդ րոպեին դրեց ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լիլին» և 72 միավորով բարձրացավ առաջին տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Ֆաբիեն Ցենտոնզե, 46 – Կիլիան Մբապե, 4, 59, Մաուրո Իկարդի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով