00:53  ,  24 ապրիլի, 2021

«Արսենալը» Լոնդոնում պարտվեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։

76-րդ րոպեին «Էվերտոնի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն։

«Էվերտոնը» 32 խաղից հետո 52 միավորով 8-րդ տեղում է։ «Արսենալն» անցկացրել է 33 հանդիպում եւ 46 միավորով 9-րդն է։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 0։1 (տեսանյութ)

Բերնդ Լենո, 76, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում