21:17  ,  23 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի «Ֆլումինենսեի» 17–ամյա կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» հաստատել է բրազիլական «Ֆլումինենսեի» խաղացող Կայկի դա Սիլվային ձեռք բերելու վերաբերյալ պայմանավորվածությունը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

17–ամյա կիսապաշտպանը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն մինչեւ այս մրցաշրջանի ավարտը կշարունակի հանդես գալ բրազիլական ակումբում։

Բրիտանական մամուլը գրել էր, որ Բրազիլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English