20:47  ,  23 ապրիլի, 2021

Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Բելգրադի ATP–250 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցել է իր հայրենակից Միոմիր Կեցմանովիչի հետ եւ առավելության է հասել 6։1, 6։3 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 15 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ իտալացի Ջանլուկա Մաջերի դիմակայության հաղթողի հետ։ 

Բելգրադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 650 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով