17:28  ,  23 ապրիլի, 2021

Եվրո–2020. Դուբլինը զրկվեց հանդիպումներն անցկացնելու իրավունքից

ՈւԵՖԱ–ն պաշտոնապես հայտնել է Դուբլինը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) հանդիպումներն անցկացնելու իրավունքից զրկելու մասին։

Իռլանդիայի մայրաքաղաքում նախատեսված խմբային փուլի խաղերը կընդունի Սանկտ Պետերբուրգը։

Այդ հանդիպումներն են Լեհաստան – Սլովակիա (հունիսի 14), Շվեդիա – Սլովակիա (հունիսի 18), Շվեդիա – Լեհաստան (հունիսի 23)։

Հունիսի 29–ին նախատեսված 1/8 եզրափակիչի հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենար 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Բիլբաոյում նախատեսված հանդիպումը կանցկացվեն Սեւիլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով