15:50  ,  23 ապրիլի, 2021

Քոնոր Մաքգրեգորը գնել է այն փաբը, որտեղ հարվածել էր տղամարդու

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը գնել է Դուբլինում գտնվող Marble Arch փաբը: Գործարքը գնահատվում է 1.5-2 միլիոն եվրո, հաղորդում է bjpenn.com-ը:

Այդ հաստատությունը հայտնի է նրանով, որ 2019-ի ապրիլին Մաքգրեգորն այնտեղ հարվածել էր մի տղամարդու: Այդ արարքի համար իռլանդացի մարտիկը տուգանվել էր 1000 եվրո: Ավելի ուշ Մաքգրեգորը ներողություն էր խնդրել միջադեպի համար:

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English