12:30  ,  23 ապրիլի, 2021

NBA. 30 խաղ բաց թողած Էնթոնի Դևիսի վերադարձը չօգնեց «Լեյքերսին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի հյուրընկալվելիս 110:115 հաշվով պարտվել է «Դալասին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել սլովենացի Լուկա Դոնչիչը, որը «Դալասի» կազմում հավաքել է 30 միավոր:

Ծանր վնասվածքից հետո խաղահրապարակ է վերադարձել «Լեյքերսի» առաջատարներից Էնթոնի Դևիսը, որը հավաքել է 4 միավոր: Նա բաց էր թողել նախորդ 30 հանդիպումները:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն» - «Ֆինիսք»՝ 99:86 (26:21, 27:16, 24:28, 22:21)

«Օռլանդո» - «Նոր Օրլեան»՝ 100:135 (27:29, 25:45, 18:34, 30:27)

«Միլուոկի» - «Ֆիլադելֆիա»՝ 124:117 (40:26, 37:34, 31:27, 16:30)

«Սան Անտոնիո» - «Դետրոյտ»՝ 106:91 (26:25, 31:22, 25:23, 24:21)

«Չիկագո» - «Շառլոտ»՝ 108:91 (34:23, 24:21, 30:23, 20:24)

«Դալաս» - «Լեյքերս»՝ 115:110 (31:26, 31:25, 32:39, 21:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում